99879 դիտում
13:00 22-02-2023
Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզից Լոռու մարզ․ երթևեկությունը ձնաբքի պատճառով կաթվածահար է եղել․ մոտ 350-ից ավելի ավտոմեքենա չի կարողանում շարժվել․ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ ճանապարհին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջամշլու գյուղից մինչև Սպիտակի ոլորանների 1-ին հատված մոտ 350-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկեն։
Պատճառը ուժեղ բուքն է և մի քանի բեռնատարների՝ Սպիտակի ոլորանում ճանապարհի մեջտեղում հայտնվելը, բեռատարները չեն կարողանում առաջ ընթանալ։
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության, Պարեկային Ծառայության Արագածոտնի և Լոռու գումարտակների պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածի և Սպիտակի հրշեջ-փրկարարաներն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները։
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները մոտ 40-ից ավելի ավտոմեքենաներ դուրս բերեցին ձնաբքի տակից։
Իսկ բեռնատարների դուրս բերման հարցում 4 երիտասարդ քաղաքացիական անձինք իրենց անձնական օգտագործման տրակտորներով, հատուկ ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ՝ 10-ից ավելի բեռնատարներ դուրս բերեցին անվտանգ վայր։
Այս պահին Արագածոտնի և Լոռու պարեկները թույլատրում են վարորդներին մեկ-մեկ անցնեն ճանապարհը։
Եթե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարականով՝ Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ՝ Լոռու մարզպետարանի աշխատակիցները օպերատիվ ժամանել ու միացել են փրկարարներին, պարեկներին ու ոստիկաններին, օգնելով ձնաբքի տակ հայտնված քաղաքացիներին, ապա Արագածոտնի մարզպետարանից ոչ մի օգնության նշույլ չի երևում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+