211652_close_icon
views-count1327 դիտում article-date 19:06 22-02-2023

Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր. ԿԳՄՍՆ

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:

Նմանատիպ նյութեր