211652_close_icon
views-count1450 դիտում article-date 20:44 22-02-2023

Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամաքնները։

Քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած  հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։

Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3֊րդ կետերով, 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր  նաև դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ մկջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Իջևանի զորամասում  դի կա:Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնից, պարզվել էր, որ մահացածը Երևանի բնակիչ, ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Պ.-ն է, ով զինծառայության էր մեկնել Քանաքեռ-Զեյթուն զինկոմիսարիատի կողմից: Նա մահացել էր հրազենային վնասվածքից, իսկ թե ինչ հանգանքներում էր դեպքը տեղի ունեցել՝ պարզվում էր: 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր