57115 դիտում
15:32 23-02-2023
Փրկարար, ոստիկան ու պարեկ այս օրերին ապացուցեցին, որ հավատարիմ են մարդ լինելու կոչմանը, ձնաբքերի տակից դուրս են բերել հղիների, երեխաների ու հաշմանդամների․ չարախոսներին էլ հիշեցնում ենք՝ «Ձեռքիդ մեջ ձվածեղ անես՝ կուրանան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին շաբաթներին Հանրապետությունում տեղացած առատ ձյան և ճանապարհներին առաջացած մերկասառույցի ու ուժեղ ձնաբքի պայմաններում են աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության Սպիտակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի բաժինների ծառայողները՝ սպայականից մինչև շարքային կազմ, ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի գումարտակների պարեկները՝ գումարտակների հրամանատարներից մինչև վաշտի, դասակի հրամանատարներ, ավագ, կրտսեր պարեկներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի փրկարարական վարչությունների ու դրանց ենթակայության տակ գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ փրկարարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները, ոստիկաններն ու պարեկները ուժեղ բքի պայմաններում ու մերկասառույց ճանապարհներից անվտանգ վայր են տեղափոխել բազմաթիվ քաղաքացիների, որոնց մեջ են եղել հղիներ, առողջական խնդիրներ ունեցողներ, երեխաներ, ինչպես նաև հաշմանդաներ։
Շատ դեպքերում էլ քաղաքացիները ոստիկանների, պարեկների և հրշեջ-փրկարարների ծառայողական ավտոմեքենաներով են որոշ տեղերում մի քանի կմ տեղափոխվել անվտանգ վայր։
Այս օրերին ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության տնօրեն, գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրություններով՝ ուժեղացված ծառայությունը, կապված ձմռան եղանակային վատ պայմանների հետ, ոստիկանները, փրկարարներն ու պարեկները շարունակում են։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է կարճ տեսանյութ, որը նկարահանվել է երեկ, թե ինչպեն են ոստիկանության Սպիտակի, Ապարանի, Արագածի բաժինների, համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Արագածոտնի և Լոռու գումարտակների պարեկների և Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների և Սպիտակի, Արագածի, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ փրկարարների հետ մի քանի ժամ շարունակ ձնաբքի տակից դուրս բերում անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներին, վարորդներին, նրանց մարդատար և բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։
Մինչդեռ որոշ ֆեյսբուքյան օգտատերեր իրենց տներում նստած անհիմն քննադատում են փրկարարներին, ոստիկաններին ու պարեկներին, թե ոչ մի միջոց չեն ձեռնարկում ձնաբքի մեջ հայտնված քաղաքացիներին օգնելու ուղղությամբ։ Այս դեպքի համար նմաններին կարելի հիշեցնել ժողովրդական հայտնի խոսքը՝ «Ձեռքիդ մեջ ձվածեղ անես՝ կուրանան»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան