211652_close_icon
views-count1615 դիտում article-date 21:45 23-02-2023

Դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում հայ դահուկորդները զբաղեցրել են 3-րդ և 7-րդ տեղերը

Սլովենիայի Պլանիցա քաղաքում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքէջից։

Ընթանում են որակավորման փուլի մրցաշարերը: Ազատ ոճում հայ դահուկորդներ Սպարտակ Ոսկանյանը   (10 կմ) և Աննա Ռաշոյանը (5 կմ) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և յոթերորդ տեղերը: Նրանք բարձր վարկանիշ ունեցող հայկական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանի, Կատյա Գալստյանի հետ  հիմնական փուլում կպայքարեն աշխարհի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:

Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը այսօր կմրցեն արագավազքի որակավորման փուլում: Լավագույն 30 դահուկորդները իրավունք կստանան հանդես գալ եզրափակչում:

 

Նմանատիպ նյութեր