211652_close_icon
views-count1060 դիտում article-date 13:04 24-02-2023

Լեհաստանը հակատանկային ոզնիներ է տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն ուժեղացրել է Կալինինգրադի մարզի հետ սահմանի պահպանությունը. ի թիվս այլ միջոցների՝ ՌԴ-ի հետ սահմանին տեղադրել են հակատանկային ոզնիներ, տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Նախարարի խոսքով, որը «ոզնիների» լուսանկար է տեղադրել Թվիթերում, երկրի սահմանի պաշտպանության ուժեղացումը կանխիչ միջոց է, որը Լեհաստանի «պաշտպանության եւ զսպիչ ռազմավարության» մի մասն է։ Երկիրն այդ կերպ ուժեղացնում է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանի պաշտպանությունը, նշել է Բշաչակը։

Դրանից մեկ օր առաջ սկսել են գործել բելառուսա-լեհական սահմանի հատման նոր կանոնները, որոնք մտցրել է Վարշավան. դրանց իմաստն այն է, որ երկրների սահմանին այժմ լիարժեք աշխատում են միայն մեկական անցումներ մեքենաների համար՝ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաների համար։

Մարտին սահմանին ավելի հիմնավոր պատնեշ կկառուցվի, այն կունենա սարքեր եւ տեսախցիկներ, որոնք թույլ կտան շուրջօրյա հետեւել իրավիճակին՝ անկախ եղանակային պայմաններից, պարտադիր չի լինի անպայման գտնվել սահմանագծին, նշել է Լեհաստանի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Աննա Միխալսկան։ Համակարգի իրազեկման ալգորիթմներն այնպես կկարգավորվեն, որպեսզի արձագանքեն սահմանի հատման փորձերին մարդկանց, ոչ թե կենդանիների կողմից, նշել են սահամանապահ ծառայությունում։

Նմանատիպ նյութեր