211652_close_icon
views-count1264 դիտում article-date 14:08 25-02-2023

Լեհաստանը 2022 թվականին 9 մլրդ դոլար է ծախսել ուկրաինացի փախստականներին օգնելու համար

Լեհաստանը 2022 թվականի ընթացքում 9 մլրդ դոլար է ծախսել ուկրաինացի փախստականներին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն ՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

«2022 թվականին Լեհաստանը ծախսել է ավելի քան 9 մլրդ դոլար, իսկ դա մեր ՀՆԱ-ի 1,5 տոկոսն է՝ ուկրաինացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,-ասել է նա։

Ըստ Ռաուի՝ Լեհաստանն աջակցություն է տրամադրում, հյուրընկալում է ՄԱԿ-ի մեկ տասնյակից ավելի հաստատությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների, որոնք օգնում են Ուկրաինային լեհական տարածքից։

«Մենք կշարունակենք համառորեն աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,-ասել է նա։

Լեհաստանի ՆԳՆ-ի հաշվարկների համաձայն՝ երկիր ժամանած 1,5 մլն ուկրաինացի փախստականներ ստացել են հատուկ նույնականացման համարներ, որոնք նրանց թույլ են տալիս օրինական ապրել, սովորել, աշխատել եւ սոցիալական նպաստ ստանալ հանրապետությունում: Այս պահին երկրում մնում է մոտ 1,3-1,4 մլն փախստական։

Նմանատիպ նյութեր