211652_close_icon
views-count34539 դիտում article-date 16:13 25-02-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, բախվել են Lexus-ն ու Opel-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ․ քննիչը պարեկին հայտնել է, եթե վիրավորները ծանր չեն՝ ինքը անելիք չունի․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները։ 

Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռուբեն Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Միսակ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Ստեփան Անտանոսյանը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։ 

Պարեկները դեպքի վայրում սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը, սակայն քննչական բաժնից տեղեկացրել են, որ քանի որ վնասվածքները թեթև են՝ իրենք անելիք չունեն։ 

Այս պահին Պարեկային Ծառայության և Թալինի քննչական բաժնի միջև բանակցություններ են գնում, թե ով է վթարը ձևակերպելու։ 

Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ն ու Lexus-ը դեպի Գյումրի ընթանալիս են եղել, երբ 
Lexus-ը բախվել է Opel-ին, ինչից հետո վերջինս գլխիվայր շրջվել է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր