211652_close_icon
views-count26250 դիտում article-date 10:42 01-03-2023

Ավոտովթար Երևանում․ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai Elantra-ն և Opel Astra-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Գրիգոր Ասլանյանի Opel Astra մակնիշի և 33-ամյա Վոլոդյա Ավետիսյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ 33-ամյա Սարգիս Ավետիսյանն ու 33-ամյա Կոժեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Սևակ Միրզախանյանն ու կրտսեր պարեկ Նորայր Սահակյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային Ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր