1513 դիտում
15:04 01-03-2023
Fastex-ը՝ «Արարատի» տիտղոսային հովանավոր
Երևանի «Արարատը» հովանավորչական պայմանագիր է ստորագրել Fastex ընկերության հետ: Այսուհետ Fastex-ը հանդիսանում է «Արարատի» տիտղոսային հովանավորը:
Այս համաձայնագիրը միավորում է ամենամեծ պատմություն ունեցող հայկական ակումբն ու նորարարական և արագ զարգացող հայկական ընկերությունը՝ երկրպագուների համար նոր, ավելի վառ տպավորություններ ստեղծելու նպատակով:
Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։
«Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 50-ամյակի տարում շատ ուրախալի է մեր կողքին նման ընկերություն ունենալը։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկկողմանի օգտակար և արդյունավետ, իսկ դրա արդյունքները տեսանելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող «Արարատի» բազմաթիվ երկրպագուների համար,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։
Ուրախ ենք ընդլայնելու Fastex-ի ներկայությունը հայկական ֆուտբոլում այնպիսի հեղինակավոր ֆուտբոլային բրենդի հետ, ինչպիսին «Արարատն» է», իսկ ԽՍՀՄ առաջնությունում և գավաթում տարած հաղթանակների 50-րդ տարեդարձն էլ ավելի խորհրդանշական ու արժեքավոր է դարձնում համագործակցությունը մեր ընկերության համար,- ասել է Fastex-ի սպորտային համագործակցությունների ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր
1000 դիտում
16:15 13-09-2024
Fastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր
2192 դիտում
18:21 19-03-2021
«Մանչեսթեր Յունայթեդը» 235 մլն ֆունտի պայմանագիր է կնքել նոր տիտղոսային հովանավոր TeamViewer-ի հետ
1972 դիտում
11:35 03-06-2021
VBET-ը՝ ֆուտբոլի Հայաստանի կանանց չեմպիոն «Հայասայի» տիտղոսային հովանավոր
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին