211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:27 04-03-2023

Գերմանական Rheinmetall-ը Ուկրաինայում տանկերի գործարանի կառուցման հարցով բանակցություններ է վարում

Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերը հայտարարել է Ուկրաինայի հետ խոստումնալից բանակցությունների մասին այնտեղ տանկերի գործարան կառուցելու վերաբերյալ և նշել է մոտավոր արժեքը՝ 200 միլիոն եվրո:

«Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում կարող է Rheinmetall գործարան կառուցվել»,- նշել է Փափերգերը Rheinische Post թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նման գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 400 «Պանտերա» տանկ։ Փափերգերը Կիևի հետ բանակցություններն անվանել է «խոստումնալից»՝ հույս հայտնելով, որ եզրակացության կգան առաջիկա 2 ամսում:

Նմանատիպ նյութեր