7541 դիտում
08:50 05-03-2023
Մարտի 3-ին Latitude Art Space-ում կայացավ Մարիամ Զուրաբյանի «Ցանցապատ արև» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 3-ին Latitude Art Space-ում կայացավ Մարիամ Զուրաբյանի «Ցանցապատ արև» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը:
Ցուցահանդեսում ներկայացվեցին Մ․ Զուրաբյանի «Ազատության վանդակներ» հավաքածուն, որում ներառված էին պատկերակերպ, վերացական և հայեցակարգային արվեստի մոգական միաձուլմամբ ստեղծված 16 նկարներ։
Շարքի նկարներում գործածված վանդակները ու ցանցաձև նյութերը խորհրդանշում են ազատության խոչընդոտող սահմանափակումները և կյանքի միապաղաղ իրականությունը։
Հեղինակն իր աշխատանքներով հուշում է, որ խոչընդոտները ոչ միշտ են կատաղիորեն հակադրվում։
Նրանք կարող են նաև տանգո հիշեցնող համագործակցող պայքարի մեջ մտնել նկարներում պատկերված արևի և լուսնի շողարձակումների, էներգիայի գնդաձև կուտակումների և պայծառ գունեղ ֆիգուրների հետ, որոնք խորհրդանշում են արարչությունը։
Համագործակցող մրցակցության գաղափարն է դրված նաև ցուցահանդեսի հայեցակարգում։ Նկարների միաժամանակ ցուցադրումը պատկերասրահի ֆիզիկական տարածության մեջ և վիրտուալ NFT հարթակում ջնջում է շոշափելի ավանդական արվեստի և Մետավերսի՝ վիրտուալ Տիեզերքի միջև առկա սահմանները։
Այդ իսկ նպատակով ցուցադրվող ամեն նկարի կողքին տեղադրված կլինի NFT անիմացիան ցուցադրող մոնիտոր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 371+
371+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3916 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին