211652_close_icon
views-count17903 դիտում article-date 22:47 05-03-2023

Հրդեհ Երևանում հայտնի «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 3/19 հասցեում գործող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի 2-րդ հարկում ծուխ է նկատվում, հնարավոր է՝ կրակի հետևանք լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարկան ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արման Խալաթյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Նորայր Խալաթյանը, Արթուր Ավետիսյանն ու Վիգեն Դուրյանը սահմանազատել են տարածքը, դադարեցրել քաղաքացիների շարժը, որպեսզի հրշեջ փրկարաներն աշխատեն։

Պարզվել է՝ այրվել է 2-րդ հարկի սենյակներից մեկում համակարգիչը, աթոռը, կախովի առաստաղը, ջերմահարվել է պատուհանն ու օդափոխման համակարգը։

Մինչ հրշեժների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են ՍՊԸ-ի աշխատակիցները։

Դեպքի վայրում են գտնվել նաև Երևանի 103 շտապօգնության թիվ 16 բժիշկների բրիգադը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախատաբար, տուժածներ չկան, հրժեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մեկուսացրել են հրդեհը ու մարել այն։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր