211652_close_icon
views-count7333 դիտում article-date 12:42 06-03-2023

Հերթական անգամ 20-ամյա Էրիկը նվաճեց աշխարհի ոսկե մեդալը և սահմանեց աշխարհի ռեկորդ․ իր այս հաղթանակը կրկին նվիրում է մեր զոհված հերոսներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Իմ բոլոր նվաճումներն ու հաղթանակները ես միշտ նվիրել եմ մեր զոհված, արծիվ ու առյուծ, լեգնեդ դարձած, հերոս զինվորների հիշատակին ու միշտ պատրաստ եմ եղել մարզական ասպարեզում բարձրացնել Հայաստանի դրոշը, ու իմ հաղթանակների շնորհիվ միշտ հպարտացել եմ, որ հնչել է հիմնը»,- ասում է Գինեսի ռեկորդակիր Էրիկ Խաչատրյանը, ով մարտի 5-ին ձգում վարժությունով 67 կգ քաշային կարգում հերթական անգամ նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց աշխարհի ռեկորդ։

Այս անգամ Էրիկը նույնպես իր հաղթանակը նվիրեց զոհված հերոսներին։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Դյուցազնագրքի և աշխարհի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի Վարպետ Էրիկ Խաչատրյանը, ծառայության ընթացքում սահմանել է 3 ռեկորդ՝ առաջինը բանակայինների, իսկ մյուս երկուսը՝ դյուցազնագրքի և ուժային եռամարտի ՀՀ ռեկորդներ, այդ ռեկորդների տեսանյութերը ուղարկվել են Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ ռեկորդները գրանցելու համար։

Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն լինելով հանդերձ՝ ընգրկվել է հավաքականի կազմում, որպեսզի պաշտպանության նախարարության թույլտվությամբ նախապատրաստվեմ և մասնակցեմ 2022թվականի ապրիլին կայանալիք աշխարհի առաջնությանը։

«Իր բոլոր նվաճումները միշտ նվիրել է մեր զոհված արծիվն զինվորների հիշատակին և պատրաստ է Հայաստանի դրոշը բարձրացնել սպորտային հարթակներում։

Իմ հաջողությունների համար նաև շնորհակալ եմ իմ մարզիչներին՝ ՀՀ Դյուցազնագրքի հիմնադիր՝ Վարդան Թովմասյանին և ՀՀ Պաուերլիֆթինգ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Գագիկ Սարոյանին, նաև շնորհակալություն եմ հայտնում հրամանատարական կազմին, որ մեծ ներդրում են ունենում իմ սպորտային նվաճումների մեջ։

Աջակցելով ինձ թույլ են տալիս, որ մասնակցեմ բոլոր այն առաջնություններին, որոնք իմ համար մեծ նշանակություն ունեն։

Առաջնություններին մասնակցելու հետ մեկտեղ նաև իմ համար կարևոր նշանակություն ունի լավ մարտական հերթապահություն իրականացնելը, և թե ծառայության մեջ թե սպորտային ասպարեզում մենք միշտ պետք է ծնկի բերենք թշնամուն»,- ասում է Էրիկ Խաչատրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր