92409 դիտում
09:52 07-03-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված Hyundai ավտոբուսը. վերջինս բախվել է ճանապարհը կարգավորող ցուցանակին ու բետոնե հատվածին․ կա 13 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսկավոի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի ավագ պարեկ Հակոբ Պարոնյանն ու կրտսեր պարեկ Արգամ Կիրակոսյանը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները Կառավարության աշխատակազմից են։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+