211652_close_icon
views-count20028 դիտում article-date 17:11 07-03-2023

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հերթական անակնկալը կանանց․ վերջիններս այն համեմատեցին մեծն Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծության հետ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 7-ին, Մարտի 8-ի՝ կանանց միջազգային տոնի, առթիվ հերթական անգամ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նախատոնական անակնկալ է մատուցել։ 

Ա․ Փելեշյանի նախատոնական անակնկալը նվիրված էր համայնքապետարանի աշխատակազմի ու համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների կանանց։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորել է Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ուրախ տոնական օր մաղթել, ապա ծաղիկներ նվիրել կանանց, աղջիկներին, ինչը առիթ է դարձել, որ աշխատանքային օրը լցվել է գարնանային շնչով։ Ու ներկաները, ոգևորվելով Ա․ Փելեշյանի անակնկալից, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Մեր աշխատանքային օրը Ա․ Փելեշյանի կողմից լցվեց շիրազյան հայտնի «Գարնանամուտ» բանաստեղծությամբ»։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,

Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,

- Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,

Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր