211652_close_icon
views-count1210 դիտում article-date 17:49 08-03-2023

ՏԿԵ նախարարը դիտարկել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

ՏԿԵՆ-ը հայտնում է, որ նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքը։

Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։

Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր