1288 դիտում
15:13 09-03-2023
Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածում աշխատանքները կավարտվեն օգոստոսին. կվերականգնվի բնականոն երթևեկությունը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներից ստանում է առաջարկներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ ասֆալտապատված հատվածում երթևեկության սահմանված արագությունը բարձրացնելու վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։
«Նշված ճանապարհահատվածում սահմանված է 70կմ/ժ արագություն, և սահմանափակումները պայմանավորված են դեռևս շարունակվող որոշ շինարարական աշխատանքներով։ Աշխատանքները ծրագրված է ամբողջովին ավարտել սույն թվականի օգոստոսին, որից հետո կվերականգնվի բնականոն երթևեկությունը, և կվերանայվի սահմանված արագությունը։
«Տեղեկացնենք, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, երթևեկության արագությունը սահմանվում է ըստ Ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլանի, որը համաձայնեցվում է ՀՀ ՆԳՆ-ի հետ՝ շինարարության ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կարևորելով ճանապարհային անվտանգությունը, հայցում է վարորդների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
1408 դիտում
15:01 24-02-2023
ԱԶԲ ներկայացուցիչներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին և Թալին-Լանջիկ հատվածներ
12402 դիտում
18:41 27-03-2017
«Հյուսիս-հարավի» Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի կվերականգնվի մայիս-հունիսին. Տեսանյութ
Այս բաժնից
550 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
505 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1657 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր