46288 դիտում
20:02 09-03-2023
Արմավիր քաղաքում Opel Astra-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա 4 երեխաների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Տիգրան Հ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Ալեքս Վ.ին, 15-ամյա Լիաննա Հ.-ին, Ֆլորա Վ.-ին և 15 Աշոտ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիր մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասկաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Արշավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
36684 դիտում
16:41 18-02-2021
Ավտովթար Արմավիր քաղաքում․ բախվել են Mercedes-ն ու Opel Astra-ն. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ