211652_close_icon
views-count2026 դիտում article-date 16:38 10-03-2023

Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի շուրջ վիճակը Կիևի Մայդանն է հիշեցնում. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին հեռուստաալիքի եթերում ասել է, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ծավալվող իրադարձությունները հիշեցնում են Կիևում «Մայդանը», որի նպատակն էր ուժով իշխանափոխություն կատարել:

Այդ մասին նա ասել է հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել «Բոլշայա իգրա» («Մեծ խաղ») քաղաքական հեռուստածրագրի ընթացքում:

«Շատ է նման կիևյան մայդանին: Ոչ մի կասկած չկա, որ ֆինանսավորման 20 տոկոսից ավելին արտասահմանից ստացող ոչ կառավարական կազմակերպությունների գրանցումը սոսկ պատրվակ էր, որին կհաջորդի ուժով իշխանությունը փոխելու գործընթաց»,- ասել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր