41812 դիտում
22:08 11-03-2023
Խոշոր ավտովթար Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում, վրացական համարանիշներով Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 16:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Կամո Քալաշյանը իր վարած Volkswagen մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Կ. Քալաշյանը, ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Արկադի Հ.-ն, 17-ամյա Ալվարդ Հ.-ն և 40-ամյա Նաիրա Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սամվել Պողոսյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Աշուղյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիականության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Չախալյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթպահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գոռ Զաքարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+