31521 դիտում
10:54 12-03-2023
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ բախվել են Toyota Prado-ն ու բեռնատար գնացքը․ Toyota-ն կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքով անցնող երկաթգծի վրա, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են Toyota Prado մակնիշի ավտոմեքենան և ՀԿԵ ՓԲԸ-ին պատկանող թիվ 1615 բեռնատար գնացքը (ուղությունը Արարատ-Երևան):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Prado-ն կողաշրջվել է, 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներկայացուցիչները։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են Toyota Prado-ի վարորդի, գնացքավարի և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+