27571 դիտում
20:34 12-03-2023
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Hyundai Elantra-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր շուռ է եկել. ընտանիքի 5 անդամներ, այդ թվում երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նինա Ի.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով Նինա Ի.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 29-ամյա Մարիամ Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Է.Խ.-ն, 7-ամյա Ռ. Խ.-ն և 18-ամյա Մ.Ի.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+