211652_close_icon
views-count1144 դիտում article-date 11:57 13-03-2023

ԱՀ պետնախարարը խորհրդակցություն էր հրավիրել․ հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի մասին

Արցախի Հանրապետության պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Գուրգեն Ներսիսյանը երեկ հրավիրել էր խորհրդակցություն քաղպաշտպանության բոլոր ծառայությունների և շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ կառավարությունը։ 

Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել քաղպաշտպանության պլանով նախատեսված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որպեսզի բոլոր իրավիճակներում պատշաճորեն ապահովվի բնակչության անվտանգությունը։

Հանդիպման ընթացքում զեկուցվել է ապաստարանների վիճակի, ինչպես նաև քաղպաշտպանության պլանով նախատեսված միջոցառումների մասին։

Պետական նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետում ներկայացնել կատարման ենթակա աշխատանքների ցանկը՝ համապետական միջոցառում պլանավորելու և պետական կառավարման համակարգում աշխատող անձանց ու քաղաքացիների ուժերի մեկտեղմամբ այդ աշխատանքները կատարելու համար:

Գուրգեն Ներսիսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել իրավիճակից բխող հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր