61665 դիտում
23:36 13-03-2023
Արտակարգ դեպք` Երևանում. թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. պարեկները տաք հետքերով հայտնաբերել են նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի վարորդի և տաքսիստի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և Բաղրամյան պողոտայում` Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ, հայտնաբերել են թիվ 7 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ Երևանի բնակիչ 61-ամյա Ավագ Հ.-ին, իսկ Մաշտոցի պողոտայում` տաքսու վարորդ 33-ամյա Գագիկ Կ.-ին։ Վերջիններս ներկայացվել են Ոստիկանության կենտրոնական բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով` վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Մաշտոցի պոոտա 42 հասցեի մոտ և պատճառը եղել է մեքենաների կայանման հարցը։ Ու այդ ժամանակ էլ ավտոբուսի վարորդը, ըստ տաքսու վարորդի, դանակով հարձակվել է իր վրա, ինքն ինքնապաշտպանվել է` փորձելով նրանից խլել դանակը, և այդ պահին ձեռքի հատվածում վնասվածք է ստացել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+