211652_close_icon
views-count7671 դիտում article-date 16:03 14-03-2023

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սննդի աջակցության քարտեր է թողարկում

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար:
 
«Սննդի աջակցության քարտ» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն համագործակցում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ:

Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի և Ռազմավարական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարելավել Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) համայնքների սահմանամերձ բնակավայրերում հակամարտությունից տուժած և սոցիալապես անապահով վիճակում հայտնված մարդկանց կենսամակարդակը։

Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 15 սահմանամերձ համայնքներում բնակվող 3,000 սոցիալապես անապահով անձանց։

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Նմանատիպ նյութեր