211652_close_icon
views-count30153 դիտում article-date 12:16 15-03-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ բախվել են Toyota Land Cruiser-ը, BMW X5-ը, Lexus RX 350-ը և մեկ այլ BMW․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գյուրջյան և Քոչարյան փողոցների խաչմերուկում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Հարություն Ա․-ի վարած BMW X5 մակնիշի, 37-ամյա Արթուր Հ․-ի վարած Lexus RX 350 մակնիշի, 42-ամյա Նազենիկ Մ․-ի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 25-ամյա Գասպար Գ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գասպար Գ․-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 41-ամյա Վալյա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներն ու շտապօգնության հերթապահ խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արմենակ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչի Արման Մարդոյանի գլխավորությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հարություն Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, Արթուր Հ-ն աշխատում է «Ալմոնդ Ագրո» ՓԲԸ տնօրեն, Նազենիկ Մ․-ն աշխատում է Երևանի Համո Սահյանի անվան գրադարանում որպես գրադարանավար։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր