37661 դիտում
19:35 15-03-2023
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ հնչել են կրակոցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել է վնասված Nissan մակնիշի ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կրակոցի ձայներ են լսվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Սայաթ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը սահմանազատել են տարածքը, մինչև որ ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը։
Օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ պարզվել է, որ անհայտ անձի կամ անձանց կողմից, դեռևս չպարզված հանգամանքներում, կոտրել են Ռուբինյանց փողոցի 19/1 շենքի բակում կայանված նույն շենքի բնակիչ 53-ամյա Վահան Խ.-ին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, հետնամասի ապակին և ձախ կողային հայելին։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Վահան Խ․-ն տաքսու վարորդ է և, ըստ իր հայտարարության, իրեն պատճառվել է մոտ 300․000 ՀՀ դրամի նյութական վնաս։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+