211652_close_icon
views-count1888 դիտում article-date 22:33 15-03-2023

102 տարի առաջ այս օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը վերջ դրեց Եղեռնի գլխավոր կազմակերպչի՝ Թալեաթ փաշայի կյանքին

102 տարի առաջ այս օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշային և վերջ դրեց նրա կյանքին։

Այդպիսով մեկնարկեց Հայ հեղափոխական դաշնակցության «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին:

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթին գնդակահարելուց հետո Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց, նրա դատավարությունը տևեց երկու օր, Սողոմոն Թեհլերյանն արդարացվեց։

Սողոմոն Թեհլերյանը հետագայում երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադում, 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Հուղարկավորվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

Նմանատիպ նյութեր