211652_close_icon
views-count1702 դիտում article-date 12:15 16-03-2023

Բրիտանիան Մոլդովային կտրամադրի 10 մլն ֆունտ ռուսական միջամտությանը դիմակայելու համար, Վրաստանին կտա 500 հազար ֆունտ ընտրություններին ռուսական միջամտությանը դիմակայելու համար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին մարտի 16-17-ին Մոլդովա և Վրաստան նախատեսված այցերի ընթացքում կհայտարարի այդ երկրներին 10,5 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 12,6 մլն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ «արտաքին միջամտությանը» դիմակայելու համար, տեղեկացրել է Բրիտանիայի կառավարությունը։

«Քիշնևում արտաքին գործերի նախարարը կհայտարարի կառավարության՝ այդ չարամիտ միջամտության հանդեպ Մոլդովայի կայունության ամրապնդման պլանների մասին՝ 10 մլն ֆունտ սթեռլինգ հատկացնելու միջոցով, տնտեսական եւ կառավարման բարեփոխումների, ինչպես նաեւ էներգետիկ սեկտորի համար։ Վրաստանում Քլևերլին կհետաքրքրվի, թե ինչպես է Միացյալ Թագավորության հետ համագործակցությունն օգնում դիմակայել ռուսական խափանարար միջամտությանը, ներառյալ համագործակցությունը պաշտպանության եւ կիբեռանվտանգության ոլորտներում։ Վրաստանում դեմոկրատիան ամրապնդելու գործին օգնելու համար Միացյալ Թագավորությունը կհատկացնի 500 հազար ֆունտ՝ 2024թ. ազատ և արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ դրանք պաշտպանելով արտաքին (ռուսական) միջամտությունից»,- նշվել է Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր