81374 դիտում
18:02 16-03-2023
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ BMW-ում հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել Էջմիածնի հրշեջ-փրկարարները․ ժամանել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Դավիթ Մ․-ն, քաղաքացիների օգնությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը։
Տեղում այս պահին նույն բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչներ Լեռնիկ Ասատրյանն ու Հայկ Սիմոնյանը զրուցում են ավտոմեքենայի վարորդի հետ, ով հայտնում է, որ ավտոմեքենան վարելիս է հրդեհն առաջացել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+