211652_close_icon
views-count1075 դիտում article-date 19:18 17-03-2023

Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է. Քերոբյան

Այսօր մենք ունենք մոտավորապես 100 մլն քմ բնակարանային ֆոնդ, որի գերակշիռ մասը հյուծված է, մեզ համար անհրաժեշտ է, որ կարողանանք անհամեմատ ավելի արագ թարմացնել եւ ավելացնել բնակարանային անշարժ գույքի ֆոնդը, որ կարողանանք ապահովել մեր բնակչության համար անվտանգ եւ ժամանակակից պայմաններին համապատասխան քաղաքային միջավայր: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում իր ելույթում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Բացի այդ, կառավարությունը կամաց-կամաց դուրս է գալիս հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրից եւ մեզ պետք է միասին մտածել նոր գաղափարներ, նոր ծրագրեր, որոնք թույլ կտան տեմպը ավելացնել: Նախորդ տարի քննարկումներ եղել են, ես կառաջարկեի, որ շարունակենք քննարկումները:  Կարծում եմ, որ Երեւանի ընտրություններից հետո այդ ծրագրերը թափով  կսկսվեն»,-ասաց նա:

Նախարարը նաեւ հավելեց, որ կառավարության համար կառուցապատման ոլորտը խիստ կարեւոր ու զգայուն ոլորտ է. «Վստահ եմ, որ թե ես, թե ֆինանսների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, մյուս գործընկերները, ամեն ինչ պետք է անենք, որ ակտիվությունը մնա բարձր մակարդակի վրա»:

Նմանատիպ նյութեր