39329 դիտում
11:16 19-03-2023
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ BMW-ն մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին և հայտնվել դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Բենիամին Ջրաղացպանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին, Թալին-Արագածավան 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ․ Ջրաղացպանյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Էլֆրիդա Ջրաղացպանյանը «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Վարորդ՝ Բ․ Ջրաղացպանյանը և մյուս ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 61-ամյա Հակոբ Գալստյանը և 55-ամյա Անետա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վաչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Կարեն Մեխակյանն ու Սերգեյ Խաչատրյանը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+