211652_close_icon
views-count20381 դիտում article-date 11:53 19-03-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Տիգրան Փոքրիկյանի վարած Peugeot մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Համբարձում Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի վարորդ Տ․ Փոքրիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանզատել, ծառայություն են իրականացրել Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Զորիկ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Մհեր Շահնազարյանը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր