211652_close_icon
views-count1060 դիտում article-date 23:18 20-03-2023

Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել

Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում անելով BM.ge բիզնես պորտալին, գրում է, որ սա զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2022 թվականի հունվար-փետրվարին դեպի ԵՄ արտահանումը կազմել է 159 մլն դոլար կամ ընդհանուրի 20,9%-ը։

Միաժամանակ ԱՊՀ երկրներ արտահանումը կտրուկ աճել է և հասել պատմական առավելագույնի՝ 532 մլն դոլար։ Դա 202 մլն դոլարով ավելի է, քան անցյալ տարվա հունվար-փետրվարին էր։

Նմանատիպ նյութեր