211652_close_icon
views-count1210 դիտում article-date 22:06 22-03-2023

Արցախի պետնախարարն ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 22-ին ընդունել է ԱՀ Նախագահին կից գործող Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացքում պետական նախարարը ընդգծել է Հանրային խորհրդի արդյունավետության բարձրացման կարևորությունը, շեշտել, որ այն որպես խորհրդատվական մարմին առաջնահերթորեն պետք է ապահովի պետության և հասարակության միջև երկխոսությունը՝ հիմնված նախաձեռնողականության և հասցեական ծրագրերի մշակման վրա։

«Այս ծանր շրջանում Հանրային խորհրդի աշխատանքների առանցքը պետք է լինի հանրային պատշաճ վերահսկողությունը։ Այն խնդիրները, որոնք դուրս են մնում պետական պաշտոնյայի տեսադաշտից՝  ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն, հասանելի դառնան մեզ, իսկ հանրային իշխանության մարմինները պետք է ականջալուր լինեն դրանց և հետևողական միջոցներ ձեռնարկեն այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասել է Գ․ Ներսիսյանը։

Պետական նախարարը հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իր համակարգման ոլորտում կատարվող աշխատանքները: 

Հանդիպումն ընթացել է առողջ երկխոսության, հարցերի հնչեցման ու քննարկումների ձևաչափով: Պետական նախարարը բարձր է գնահատել հանդիպումը և տեղի ունեցած առարկայական քննարկումը, խնդրելով առավել հաճախակի շփումներ:

Նմանատիպ նյութեր