211652_close_icon
views-count31253 դիտում article-date 09:29 24-03-2023

Ավտովթար Երևանում․ Մալաթիայում` «Վեգա»-ի մոտ բախվել են Opel Astra-ն ու Mitsubishi Pajero-ն․ վերջինը կողաշրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 23-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Մալաթիա փողոցում «Վեգա» առևտրի կենտրոնի հարևանությամբ բախվել են 56-ամյա Ահարոն Գ․-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և 26-ամյա Էրիկ Գ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi Pajero-ն կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցեր։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ դարձի են բերել Mitsubishi Pajero-ն, այնտեղից դուրս են բերել վիրավորին, որպեսզի բժիշկները կարողանան օգնություն ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու դադարեցրել Mitsubishi-ի ավտոմեքենայի գազի արտահոսքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու կրտսեր պարեկ Հրայր Մկրտչյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր