211652_close_icon
views-count19000 դիտում article-date 11:18 24-03-2023

Փարիզ-Երևան չարտերային թռիչքով Հայաստան ժամանած 61-ամյա տղամարդը անվտանգության գոտին անցնելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հանկարծամահ է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սողոմոնյանը։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, ու նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Եվ մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Երանոսյանն ու պարեկ Արթուր Կնյազյանը։ 

Դեպքի փաստով ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր