211652_close_icon
views-count1213 դիտում article-date 12:25 24-03-2023

Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար

Անձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Գրում է Tert.am-ը։

«Պետք է նշեմ, որ  այս ուղղությամբ բավականին առաջ ենք գնացել, ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է շարժվենք։ Առաջիկայում կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը, որը պետք է զբաղվի ծրագրի նախապատրաստման, իրականացման  աշխատանքներով»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ 3 կլաստերներում։

«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում»,- ասաց նա։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր