41377 դիտում
08:56 26-03-2023
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են KamAZ-ն ու Mercedes-ը, վերջինը ոլորանից ընկել ու գլխի վայր հայտնվել է հաջորդ ոլորանում․ կա զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 06:50-ի սահմաներում Շինուհայր - Կապան ավտոճանապարհի 53 կմ-ին բախվել են Mercedes և KamAZ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել եթևեկելի գոտուց, ոլորանից գլխի վայր շրջվել (մոտ 50 մետր) և հայտնվել է հաջորդ ոլորանում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Կապան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու-հերթապահ Սերգեյ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+