211652_close_icon
views-count1567 դիտում article-date 13:05 26-03-2023

Ժամը 11։00-ին դրությամբ ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 10․78%-ը

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին, մարտի 26-ին ժամը 11․00-ի դրությամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․88%-ը կամ 22 880 քաղաքացիներից 2 490-ը։ Տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Շիրակի մարզի Անի համայնքում, 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10․64%-ը կամ 15 918 քաղաքացուց 1 693-ը։

Երկու համայնքներում, ժամը 11։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 10․78%-ը։

Ընտրողների մասնակցության թվերին, ըստ բնակավայրերի, կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Նշվում է, որ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։

Նմանատիպ նյութեր