211652_close_icon
views-count12250 դիտում article-date 14:24 27-03-2023

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորագրեր է հաձնել Տիկնիկային և Բոհեմ կամերային թատրոնների անձակազմերին

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյան օրվա առթիվ այցելել է Տիկնիկային թատրոն՝ շնորհավորելու համայնքապատկան Տիկնիկային  և Բոհեմ կամերային թատրոնների անձակազմերին։ Տեղեկացնում է Վանաձորի համայնքապետարանը։ 

Միջոցառմանը ներկա են գտնվել  համայնքի ղեկավարի  գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը և Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։ 

Արկադի Փելեշյանը  շնորհավորել է թատերարվեստի գործիչներին, մաղթել քաջառողջություն, լեփ-լեցուն դահլիճներ և ստեղծագործական նվաճումներ։ Համայնքի ղեկավարը  նշել է, որ շուտով սկսվելու են սուբվենցիոն ծրագրով նախատեսված  Տիկնիկային թատրոնի շենքի կառուցման աշխատանքները և սեղմ ժամանակում կունենանք հիմնական և հագեցած պայմնաններով նոր շենք։ 

Տիկնիկային թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Համայնքի ղեկավարին մշտապես ցուցաբերվող աջակցության  և պատրաստակամության համար և  Արկադի Փելեշյանին հանձնել  Վանաձորի տիկնիկային թատրոնի 30-ամյակի առթիվ թողարկված հուշամեդալ։ 

Թատրոնի անձնակազմին շնորհավորել  և արևշատություն է մաղթել նաև Կրթության, մշակույթի և տուրիզմի  հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։  

Արկադի Փելեշյանը շնորհավորագրեր է հաձնել Տիկնիկային  և Բոհեմ կամերային թատրոնների անձակազմերին՝ ի դեմս տնօրեններ Սևակ Սարգսյանի և Գայանե Ավագյանի, ինչպես նաև աշխատակիցներ  Դավիթ Գալստյանին, Սամվել Աբովյանին, Հերիքնազ Բաղդասարյանին, Գրիգոր Հարությունյանին։

Համայնքի ղեկավարը շրջել է թատրոնի շենքում, տնօրենի հետ քննարկել տեղափոխման և նոր շենքի կառուցման հետ կապված հարցեր»։

Նմանատիպ նյութեր