63618 դիտում
15:11 27-03-2023
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փայլուն օպերացիայի արդյունքում վնասազերծված, աղմկահարույց հանցագործությունների մեջ կասկածվողներին, որոնցից մեկը հանրությանը հայտնի «Լեդի Հակոբի» եղբոր՝ Մալաթիայում միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատիրոջ տղան է, դատարանը կալանավորեց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում մի քանի դռնփակ դատական նիստեր են տեղի ունեցել, որոնք անցկացրել են մի քանի դատավորներ, որոնց ժամանակ էլ դատավորները բավարարել են Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների միջնորդությունները և որպես խափանման միջոց բոլոր դատարան բերված կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2-ամսյա կալանքը։
Դատավորները անցկացրել են դռնփակ դատական նիստեր, ապա խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտնել են իրենց կողմից ընդունված որոշումները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էին բերվել օրերս ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից վնասազերծված անձինք, որոնց մեջ է եղել հանրությանը հայտնի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ՝ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Երևանի բնակիչ 43 ամյա Վարդան Հակոբյանը։
Դատարանը կալանավորել է 36-ամյա Արծրուն Ստեփանյանին, 44-ամյա Գևորգ Սարգսյանին, 32-ամյա Սերյոժա Թովմասյանին, 42-ամյա Վիգեն Առաքելյանին, 36-ամյա Իգիթ Հակոբյանին, 43-ամյա Վահան Ղազարյանին, 30-ամյա Արմեն Գալստյանին և 43-ամյա Վահրամ Տոնոյանին։
Վերջիններիս նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 2-րդ մասի 1-ին կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Բոլորը դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ 2023-ը թմրամոլության դեմ պայքարի տարի է լինելու, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր սկսեցին իրենց գրառումներով ողողել համացանցը, թե այդ ամենը հերթական հայտարարությունն է։
Մինչդեռ այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց Ոստիկանությունն ապացուցեց, որ այդ ամենն իրականություն է։ Ապացույցը՝ երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների, Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչների և ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված հսկայածավալ աշխատանքն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տարածքում հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում՝ մշակված, կիսամշակված, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, խոշոր չափի գումար, այդ թվում՝ արտասահմանյան արժույթով։ Եվ կան կասկածներ, որ այդ գումարները գոյացել են թմրամիջոցների առք ու վաճառքից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ է հանրությանը հայտնի «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Մալաթիայում հայտնի միրգ-բանաջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի, որդին՝ Վարդան Հակոբյանը։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները քննիչներն և մաքսայինի աշխատակիցները հայտնաբերում այդ ամենը։ Կադրերից երևում է, որ աշխատանքը կատարվել է պրոֆեսիոնալ ձևով։ Եվ այդ ամենին կնախանձեին անգամ ամերիկյան ու եվրոպական իրավապահ համակարգի շատ ներկայացուցիչններ։
Թմրամոլության դեպ պայքարի աշխատանքները ՀՀ ներքին գործերի նախարար Վ․ Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5660 դիտում
17:48 02-04-2014
Նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի» եղբոր որդուն դատարանը ցմահ չազատազրկեց