1324 դիտում
09:27 28-03-2023
Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Սամվել Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին. «Sputnik Արմենիա»
Անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։
Այդպես է հայտնի գործարարը մեկնաբանել է ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը։ «Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիքը ։ Երկրների միջև առկա բարեկամական կապերը երկկողմանի հարաբերությունների կայունության հիմքն են, և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային բարեկամական կապերի խաթարումը կարող է մարտահրավեր դառնալ ԼՂ անվտանգության հարցում, որտեղ ՌԴ խաղաղապահները խաղաղ կյանք են ապահովում 120 հազար հայի համար։
Հայ գործարարների ասոցիացիայի անունից Սամվել Կարապետյանը կոչ է անում երկրի ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը և չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր
1907 դիտում
20:30 13-04-2021
Ինչո՞ւ հենց Արշակ Կարապետյանը. Աբրահամյանը խոսել է ԳՇ պետի առաջին տեղակալի նշանակման մասին. Sputnik Արմենիա
1252 դիտում
14:41 28-03-2023
Սահմանադրական դատարանը հրապարակել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»