211652_close_icon
views-count922 դիտում article-date 19:54 28-03-2023

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Այս մասին ասված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

««Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի  3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի  համար առաջադրել է 3-ական թեկնածու: 
 
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի  թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները. 
 
1.Արմեն Դանիելյան

2.Ելիզավետա Դանիելյան

3.Արսեն Նիկողոսյան 
 
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները. 
 
1.Կարեն Աղաջանյան

2.Լիզա Գրիգորյան

3.Կարեն Թումանյան

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ  թեկնածուները.

1.Վահագն Թորոսյան

2.Լիլիթ Խաչատրյան

3.Անի Մխիթարյան»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր