57671 դիտում
20:41 28-03-2023
Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու շուրջ վիճաբանություն է ունեցել մեկ այլ վարորդի հետ, ում հասցեին մի քանի անգամ հնչեցրել է «վիզդ կկտրեմ» արտահայտությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 26-ին միջադեպ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մասնակիցների մեջ է Արագածոտնի նախկին փոխմարզպետ, Արագածոտնի մարզի բնակիչ, 43-ամյա Էդգար Փարվանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Բեկո» խանութի դիմաց, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Է. Փարվանյանի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Եղիազարյանի միջև:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Է. Փարվանյանը Գ. Եղիազարյանի հասցեին մի քանի անգամ հնչեցրել է «վիզդ կկտրեմ» արտահայտությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիետի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2762 դիտում
15:01 31-08-2020
Երբ է կարելի ձայնային ազդանշան տալ. Թեմատիկ անդրադարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ