1150 դիտում
16:55 30-03-2023
Կիևյան փողոցի 16 շենքի՝ պետությանը պատկանող հատվածը կվաճառվի աճուրդով. մեկնարկային գինը՝ 73,93 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Կիևյան փողոց 16 շենք, 9/2 տարածք հասցեում գտնվող 68 քմ մակերեսով և 169.9 քմ մակերեսով ընդհանուր մաս հանդիսացող անշարժ գույքը, ինչպես նաև շենքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 3278 քմ մակերեսով հողամասից 68/6703 բաժնեմաս հանդիսացող 33.2 քմ մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հասցեում գտնվող գույքը հանդիսանում է հասարակական նշանակության շենք, որից իրականացվել են մասնակի օտարումներ և ներկայումս նշված շենքում ՀՀ սեփականություն է հանդիսանում շենքից մեկ և կես հարկ։ Օտարման առաջարկվող սենյակները փաստացի չեն շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։
2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 73,93 մլն դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 4 628 910 դրամ։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 73,93 մլն դրամ։
Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 3 696 500 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 156 192 դրամը։

Նմանատիպ նյութեր
1699 դիտում
13:03 09-03-2023
Երևանում ՊՆ-ին պատկանող անշարժ գույքը կվաճառվի մրցույթով. նախնական գինը մոտ 191 մլն դրամ է
3617 դիտում
15:38 05-03-2020
«Երվերելակ» ընկերությունը վաճառքի է հանվում աճուրդով. մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված