211652_close_icon
views-count41780 դիտում article-date 22:28 01-04-2023

Խուլիգանություն Երևանում. ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը հայտնել է, որ խուլիգանություն կատարողը Լիմուզինով է հեռացել օդանավակայանից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարծքում։

 Այսօր՝ ապրիլի 1-ին, Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Մեսրոպ Մ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանվակայանի գծային բաժին և հայտնել, որ ժամը 02:00-ից 02:30-ն ընկած հատվածում, իր որդու՝ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Գևորգ Մ.-ն, իր հետ միասին, տաքսի ծառայություն մատուցելու նպատակով, եկել են «Զվարթնոց» օդանավակայան։

Արդեն տեղում իր որդին դուրս է եկել ժամանման սրահից ու գնացել դեպի վճարովի ավտոկայանատեղի։ Ինքը նույնպես դուրս է եկել ժամանման սրահից ու նկատել է, որ մի քաղաքացի հայհոյում և հարվածներ է հասցնում իր որդուն, ով, ըստ իր տեղեկությունների, նույնպես տաքսի ծառայություն է մատուցում։

Մեսրոպ Մ․-ն հայտնում է նաև, որ ինքը փորձել է միջամտել ու կանխել, որպեսզի որդուն հարվածներ չհասցնի, սակայն ինքը նույնպես հարվածներ է ստածել այդ քաղաքացուց։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ այդ քաղաքացին շարունակել է սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնել իր և իր որդու հասցեին, սակայն ժամանած ոստիկանության աշխատակիցը թույլ չի տվել՝ նա մոտենա իրենց, իսկ այդ ընթացքում Գևորգ Մ․-ն, վիրավորվելով հնչեցրած հայհոյանքներից, ձեռքում եղած ջրի տարայով հարվածել է նրան, ապա օդանավակայանից դիմել է փախուստի։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային և քննչական բաժինները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Մեսրոպ և Գևորգ Մ․-երին հարվածած, խուլիգանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում «Զվարթնոց» օդանվակայանի գծային բաժնի պետ Ս․ Մանուկյանն իր գործընկերներին հայտնել է՝ ինքը հավաստի տեղեկություններ է ստացել, որ այդ քաղաքացու անունը Վահիկ է ու նա օդանավակայինց հեռացել է Լիմուզինով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր