211652_close_icon
views-count7094 դիտում article-date 11:07 02-04-2023

Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն է․ հավերժ փա՛ռք այդ հաղթանակը կերտած մեր հերոսներին․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Այսօր լրանում է ապրիլյան քառօրյայի ռազմական գործողությունների 7-րդ տարին: 

Յոթ տարի առաջ այս օրը մեր զավակները՝ ավագ ընկերների կողքին, փառքով պսակեցին իրենց անունները` կրկնեցին իրենց հայրերի ու պապերի` շուրջ երեք տասնամյակ առաջ կատարած սխրանքը, որպեսզի երիցս հաղթանակած Արցախում այսօր կարողանան ոչ թե կյանքի ու մահվան, այլ հանուն արժանապատիվ ապագայի: 

Արցախը եղել և մնում է մեր ժողովրդի հաղթանակի ոգին, միասնականության խորհրդանիշը և ամենօրյա հոգածության առարկան: Վտանգի մեջ  գտնված մեր հայրենիքի մի հատվածը պաշտպանելու համար մեր ժողովուրդը չի խնայել ոչինչ, տվել է ամենաթանկը` իր զավակների կյանքը:

Ինչ կարող եմ ասել այն հերոս տղաներին, որոնք իրենց կյանքը զոհեցին մեր ալսօրվա համար՝ Տղերք, մենք Ձեզ հիշում ենք, դուք Ձեր կյանքը տվեցիք, որ այսօր մենք ապրենք, հիշատակներդ վառ մեր սրտերում, խոնհարվում ենք Ձեր շիրիմներին, Աստված Ձեր հոգին լուսավորի:

Իսկ այն տղաներին, որոնք այսօր օրուգիշեր կանգնած են մեր անդորը, անվտանգությունը պահելու և պաշտպանելու՝ Տղերք, ձեր մեջ դասալիքներ չեն եղել ու չեն էլ կարող լինել, մեր բանակը երբեք դասալիք չի ունեցել, չհավատաք ստոր մարդկանց. Աստված Ձեզ օգնական և պահապան, պատիվ ունենք Ձեր պես խիզախ սպաներ և զինվորներ ունենալու համար:

Աստված պահապան Հայաստանս, Աստված պահապան Արցախս, Աստված պահապան Հայ Ազգս:

Արցախի շահը վե՛ր է ամենից:

Հավերժ Փա՛ռք այդ հաղթանակը կերտած մեր հերոսներին»։

Նմանատիպ նյութեր