1159 դիտում
10:33 03-04-2023
Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում և խորհրդարանում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։ Մարուքյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը։
Մարուքյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։
Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։
Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- գրել է Մարուքյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված